ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցների հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը ոչ ոքի համար անակնկալ չէր՝ փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ադրբեջանին անհանգստացնում են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, Բաքուն հույս ունի, որ բացասական ազդեցություն չի լինի տարածաշրջանի երկրների վրա՝ լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Անպատասխանատու է ֆինանսավորել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ խաղի մեջ մտած Թուրքիային՝ հայտարարել է Ֆրանսիայից Եվրախորհրդի պատգամավոր, «Ժողովուրդների ու ազատության Եվրոպա» խմբակցության անդամ Սոֆի Մոնթելը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախ է ողջունել ամերիկյան ընկերություններին, որոնք ներդրումներ կանեն Իսլամական Հանրապետության տնտեսության մեջ՝ հաղորդում է Reuters-ը:
Թափանցիկ ու վստահելի դարձնել կառավարման համակարգն ու հանրային ծառայությունները Հայաստանում՝ այս նպատակով ԵՄ աջակցությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով սկսվել է «Նորարար առաջընթաց» ծրագիրը:
Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով ՈՒկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն հայտարարել է, որ գերիներին ազատ արձակելու հարցում Կիևը պատրաստ է փոխզիջման։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել օգտագործել Մոսկվայի ազդեցությունը ՈՒկրաինայի արևելքի անջատականների վրա՝ նպաստելու հակամարտության քաղաքական կարգավորմանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մտահոգություն է հայտնել ԻՊ և նրա աջակիցների կողմից «եզդիների, քրիստոնյաների և ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունների առնչությամբ»։
Փետրվարի կեսերին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ադրբեջան։ Այցի շրջանակում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ է հղել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի փակմանը և լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ քրեական հետապնդումներին։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...